04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եթե մանղալով խորոված անող լինի, կարող է ես էլ միանամ. Վարչապետը՝ Քաղաքացու օրը նշելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի կարող ասել՝ ինչպես պետք է նշվի քաղաքացու օրը։

 

«Քաղաքացին թող որոշի, կարող է մեկը որոշում է, ոնց որ անցած տարի, մանղալը հանում է Մաշտոցի պողոտայում ու խորոված է անում», – ասաց նա։

Հարցին՝ ինքն անձամբ ինչպե՞ս է նշելու, վարչապետն արձագանքեց. «Չգիտեմ, եթե մանղալով խորոված անող լինի, կարող է ես էլ միանամ»։

Հիշեցնենք՝ մարտի 21-ին կառավարությունը հավանության է արժանացրել«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը:

Ըստ դրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ