24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անկախ նրանից՝ կլինի ֆեյք, թե իրական մարդ, եթե գրառման մեջ հանցակազմ չկա, իրավապահներն անելիք չունեն. ԱԱԾ տնօրեն

Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ ու մտածված, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Եթե գրառումների մեջ՝ լինի ֆեյք, թե սովորականա անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ կանխելու և բացահայտելու համար այդ երևույթը», – ասաց նա:
Թե ինչպես է պատկերացնում ֆեյքերի դեմ պայքարի միջոցները, Վանեցյանը չմանրամասնեց՝ պնդելով, որ վարչապետը ժամեր առաջ է հանձնարարել ուշադրություն դարձնել այս խնդրին ու վերջինս պետք է ուսումնասիրվի:

Հիշեցնենք, այսօր կառավարության նիստում վարչապետը հանձնարարել էր ուսումնասիրել և պատժել մանիպուլյացիաներ անող տնտեսվարողներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ