20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում

Հայաստնի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում` ԵԱՀԿ Մինսկի համանախագահ-երկրների մայրաքաղաքներից մեկում, հանդիպման ժամկետները համաձայնեցված են, հինգշաբթի հայտնել է ադրբեջանական ԱԳՆ-ի ղեկավար Էլմար Մամեդյարովը:

«Մենք այժմ բարի կամքի դրսևորմամբ, պետք է առաջընթաց գրանցենք. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն իրենց ԱԳՆ ղեկավարներին համապատասխան ցուցում են տվել և շատ շուտով մենք կունենանք երկկողմ հանդիպում, մենք արդեն պայմանավորվել ենք ժամկետի վերաբերյալ, ավանդույթի համաձայն այն կհայտարարվի Բաքվի և Երևանի հետ համատեղ, սակայն ես կարող եմ կիսվել մի տեղեկությամբ, որ այն տեղի կունենա մոտ ապագայում, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ-երկրների մայրաքաղաքներից մեկում», – հայտնել է Մամեդյարովը՝ ԵՄ առաքելության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ