23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարորդական իրավունք, տրակտորի իրավունք. այդ ամենը երբեմն եղել է մի շիշ արաղով լուծվող հարց. վարչապետ

Կառավարության այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության ոլորտով զբաղվողներին խնդրեց չթերագնահատել դասընթացների պահանջը. «Որովհետեւ դա շատ կարեւոր է, ի վերջո, մեր ռազմավարական ուղղություններից մեկը իմացությունների, գիտելիքների շարունակական զարգացումն է», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հորդորեց ապահովել այդ դասընթացների պատշաճ մակարդակը. «Դրանք չպետք է լինեն ձեւական, չլինեն «պտիչկա» դնելու համար»:

ՀՀ վարչապետը նկատեց, որ ամենամեծ դժբախտություններից մեկը եղել է այն, որ վարոդական իրավունք, կոմբայնի իրավունք, տրակտորի իրավունք, վերամբարձ կռունկի իրավունք, այդ ամեն ինչը եղել է երբեմն մի շիշ արաղով լուծվող հարց:

«Մենք չենք գիտակցել, որ դա մեր բոլորիս անվտանգության հետ է կապված, այդ թվում այն մարդու, ով ստանում է այդ վկայականը: Մենք այդ շղթան պետք է ֆիկտիվ տրամաբնությունից դուրս բերենք, պարոն Օսիպյան, այստեղ ոստիկանությունն էլ անելիք ունի»,-ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ