18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Երկիրը դառել ա թալանի համաշխարհային շուկա»

ՀՀ ոստիկանություն բարև Ձեզ, ինչպե՞ս եք։ Մե՞նք, մենք վատ ենք, ձեր անգործության պատճառով երկիրը դառել ա թալանի համաշխարհային շուկա։ Առավոտյան զարթնում եմ, տեսնում եմ մեքենաս մի տեսակ էն չի, տեսքը դուրս չի գալիս, մտածում եմ կարողա՞ մրսել ա, հետո պարզվեց, որ չէ՝ ականջներն են կտրել՝ տենց փոփոխվել ա։ Հա, սիրուն ա, բան չասի, բայց քշելուց հարմար չի։ Շատ չզարմանաք, որ ասեմ ցերեկվա ժամերին մարդիկ էնքան են հաբռգել, որ տուն են ուզում թալանել։ Այո, այո, օրը ցերեկով մեր ծանոթներից մեկի տուն էին փորձել մտնել։

Հա, ասեմ նաև, որ ձեզ դիմելը անիմաստ ա, մեկ ա չեք աշխատում, ով դիմել ա մենակ ժամանակի անիմաստ կորուստ ա։ Հանցագործները կա՛մ ձեր հետ են աշխատում, կա՛մ չեք կարողանում բռնել։ Երկու դեպքում էլ շատ վատ ա։ Դե դուք գործերներիդ նայեք, ավելի ճիշտ՝ անգործերիդ։

Ժողովուրդ ջան, զգույշ եղեք, մեքենաները նորմալ տեղ կանգնեցրեք, կամեռաներ բան շարեք։ Դուք եք ձեր գլխի տերը։

Աշոտ Ասաստրյան ռազմական վերլուծաբան

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ