22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են. Դավիթ Ադյան

Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցներից Դավիթ Ադյանը, ով ըստ տարածված լուրերի, ձերբակալվել էր, գրառում է թողել ֆեյսբուքյան իր էջում. «Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»։ Հիշեցնենք՝ երեկ երեկոյան «Analitik.am» կայքը գրել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ