04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է, սա ամոթալի է. Էդուարդ Շարմազանով

Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Ավելին… նա նշել է, որ ադրբեջանցիները թե՛ բանակցային գործընթացում և թե՛ մարտի դաշտում ունեն առավելություն։

Ալիևի հակահայկական հայտարարությունների ֆոնին՝ Հայաստանի իշխանությունները համերաշխության և միասնականության միջավայր ձևավորելու փոխարեն, ընդհակառակը՝ նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։

Սա անթույլատրելի և վտանգավոր գործողություն է, որը հաստատ չի սպասարկում հայության ու մասնավորապես արցախահայության շահերը։

Հ.Գ. Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է։

Սա ամոթալի է!!!»:

Ֆեյսբուքյան հանրագրում գրառել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ