23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն հայտարարություն կանի Քոչարյանի բիզնեսների վերաբերյալ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում հայտարարություն կլինի: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ինչ վերաբերում է Քոչարյանի բիզնեսների մասին հայտարարությանը, այո, քերական գործ է հարուցված, իրականացվում է քննություն, և արդյունքների մասին առաջիկայում ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապաատսխան հայտարարություն»,- ասաց Վանեցյանը:

Խոսելով «Երևան» հիմադրամի գործի վերաբերյալ, Ա. Վանեցյանն ասաց, որ հիմնավորվել է՝ հիմնադրամի ղեկավարության կողմից գումարների մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ ու ոչ նպատակային է ծախսվել:

«Ամբողջական գործի շրջանակներում 1 մլրդ 807 մլն դրամի գումարի կորուստ է եղել, որը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե»,- նշեց նա:

Հարցին, թե ո՞ւմ կողմից է վերականգնվել, Վանեցյանը պատասխանեց. ««Երևան» հիմանդրամի կազմը բոլորին հայտնի է, հիմնադրամի կողմից է վերականգնվել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ