«Սպասեք մենք էլ մեռնենք, նոր արդարադատություն խաղացեք»
Մուշեղ Սաղաթելյանը հանցագործ է, սադիստ, դահիճ և նրան երբեք պատասխանատվության չկանչեցին 90-ականներին իր արածների համար: Ես չեմ հասկանում մեր գլխավոր դատախազի նրան արդարացնելու ջանասիրությունը, չեմ հասկացել նրանց ովքեր Մուշեղին հերոսացնում էին:
Մուշեղ Սաղաթելյանը Լևոն Տեր֊Պետրոսյանի նախագահության տարիներին եղել է կալանավայրերի վարչության պետը։ Մարդ կա մինչև հիմա, երբ լսում է Մուշեղի անունը, մարմինը մրմռում է, մարդիկ էլ կան որ էլ չեն կարող լսել, նրանք արդեն չկան: Մի մասը սպանվեցին նրա օրոք կալանավայրերում, մի մասը կալանավայրերից ստացած հիվանդությունների պատճառով մահացան: Հիմա մեր երկրի գլխ.դատախազը Մուշեղին ուզում է արդարացնել: Սա՞ է Ձեր արդարադատությունը: Նախ մեղադրեք, հետո արդարացրեք, կամ էլ սպասեք մենք էլ մեռնենք, նոր արդարադատություն խաղացեք: Ամոթ է:
#Էլ_չեմ_լռելու
Հարություն Հարությունյան