08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

”Յոլա տանելու ուղերձ էր”

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին անհանգստացնում է Նախագահ Սերժ Սերգսյանի ուղերձը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: ‘’Զարգացման միտում չտեսա, ասեց, որ կօգնի Հովիկ Աբրահամյանին: Բայց ես լսեցի, որ հանձնարարական պրոգրեսի ուղղությամբ չկար, յոլա տանելու ուղերձ էր’’,-այսօր ասուլիսում ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ նոր Կառավարության ծրագրից առանձնապաես ակնկալիքներ չկան, սակայն հույս ունի, որ իրենց ոլորտը կղեկավարի այնպիսի մարդ, ով իր խոսքի տերը կլինի: ‘’Անձերի խնդիր է լինելու, որ լինեն ավելի ընկալունակ մարդիկ, ու իրենց խոքը կատարող մարդիկ լինեն, որովհետև այսօրվա քաղաքականության մեջ քիչ մարդիկ կան, որ իրենց խոսքը կատարում են: Ես ակնկալում եմ, որ մեր ոլորտում լատարեն շահի ու նման մարդ նշանակվի, ում հետ կարողանանք անձնական մակարդակով աշխատել, ու մեր զարգացման ծրագրերը տանենք’’:

Վարդանյանի խոսքով` Տիգրան Սարգսյանի Կառավարությունը գործադրում չէր անում, նախկին վարչապետը հանձնարարություններ էր տալիս ու ոչ մի գործադրում չէր անում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ