Ո՞նց եղավ, որ Ծռերը գրավով դուրսն են, իսկ այս մարդը բանտում մահացավ
Թագուհի անունով պատգամավորի զավեշտալի հարցազրույցն էի դրել պատիս «Ողբ Հայաստանի 2019» վերնագրով: Առանց որևէ վիրավորական խոսքի…
Լիքը նրան պաշտպանող քոմենթներ ու նամակներ ստացա՝ Թագուհուն ճանաչողներից ու նաև իրավապաշտպաններից… Բոլորը միաբերան նույն բանն էին ասում… Բոլորը պաշտպանում էին Թագուհուն… Որքան որ տհաճ էր հարցազրույցն, այնքան հաճելի էր նկատել որ Հայաստանում մարդկանց, համախոհների խումբ կա, ովքեր հավատարիմ են մնում միմյանց, թև ու թիկունք են դառնում նման պահերին:
Մահացողն ազատամարտիկ էր, հսկայական կազմակերպության (մոտ 45.000 մարդ) փոխնախագահ, լրատվական կայքի ղեկավար… Ո՞նց եղավ որ այդ հոծ բազմությունը նրա մասին չբարձրաձայնեց, ո՞նց եղավ որ 7/24 Մհեր Ենոքյան ու էլի ուրիշ թեմաների արանքում չլսվեց մի լուրջ խոսք Մհեր Եղիազարյանի իրավունքների մասին, ով պարզվում է այդ օրերին սովամահ էր լինում…
Ու՞ր էին շուխուռի բազմաթիվ հմուտ մասնագետները…
Մեղմ ասած ապշած եմ…
Ո՞նց եղավ, որ Ծռերը գրավով դուրսն են, իսկ այս մարդը կաշառք տալու կամ ստանալու (արդեն չեմ հիշում ու հիմա կարևոր էլ չի) մեղադանքով մնաց բանտում ու այնտեղ մահացավ…
ՀԳ- Մահացողին չեմ ճանաչել, նրա գործունեությունից տեղյակ չեմ, «Հայոց Արծիվների» մասին ունեմ մակերեսային ինֆորմացիա…
Խնդիրս մեկն է:
Մարդ է մահացել:
Ո՞վ է պատասխանատուն…
Արա Ղազարյան