23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաբռգածների խրախճանք

ՀաբՌգածների փոխատեղումից հաբռգածությունը չի վերանում՝ ընդամենը կերպարանափոխվում է, նույնիսկ ավելի լկտիանում և նոր ձևեր ընդունում… Այն ինչ կատարվում է Երևանի փողոցներում, այլ անուն տալ չի կարելի, եթե ոչ հաբռգածների խրախճանք… ՃԵԿ խախտումներն ավելացել են, դարձել լկտի ու ամենուր…Սկսել են կանգնել մայթերին, քշել մայթերով, փորձել ոչ ուղղահայաց, խաչմերուկներին մոտ կամ երկշարք, նույնիսկ եռաշարք կանգառներ կատարել, սլանալ սարսափելի արագությամբ, օրը ցերեկով մեքենաներ ջարդուխուրդ անել և օդ կրակել, ԱԺ պատգամավորի մեքենայի ապակին ջարդել:

Եվ շատերին թվում է, որ իրենց կարելի է, որ իրենք թավշիստ են, սիգնալիստ, քայլող, ճանապարհ փակող և լումա ունեն իրավիճակի համար… Դե իսկ տաքսիստների և երթուղայինների մասին էլ չեմ խոսում… Իսկ ոստիկանությունը՝ խեղճացվաճ օպերլիազորն ու ՃՈ տեսուչն անում են այն ինչ կարողանում են, ինչ հասցնում են ՝ վախվորած ու տագնապով…

Հիշեցնեմ «Պեպո» ֆիլմից մի դրվագ՝ շուկայում, երբ ձմերուկ վաճառող կինտոն ասում է. Три копейки даешь, духовой оркестр хочешь?… Լավ, ցածր վարձատրությունը, նյութականը դնենք մի կողմ… Ոստիկանությունում համակարգային, կառուցվածքային, աշխատանքային մոտեցման, նոր մեթոդների կիրառման և արդյունավետ փոփոխությունները դարձել են օրախնդիր… Միջազգային փորձն է պետք ուսումնասիրել և գտնել օպտիմալ տարբերակ, այլապես եղած լավագույն աշխատողներին էլ կկորցնենք կամ կսարքենք անողնաշար և ամուլ կառույց: Ինչպես կասեր «դասականը». իներցիայով են աշխատում:

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ