23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս տարվա ինն ամիսների ընթացքում հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է. Արփինե Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությում 2018 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր։

Ներկայացնելով հանցագործությունների վիճակագրությունը ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հետևյալ դիտարկումներն է անում ֆեյսբուքյան իր էջում.

«Եթե ժամանակագրական առումով քիչ ավելի հետ նայենք, ապա կտեսնենք, որ 2016 թվականին այդ թիվը 12 հազար 294 էր։ Անհրաժեշտ չէ լինել քրեական իրավունքի մասնագետ, որ առաջին հայացքից պարզ դառնա, որ ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ։ Ու սա այն պարագայում, որ ներկայացված թվերը չեն արտացոլում համաներումից հետո ընկած ժամանակահատվածը։

Սակայն այս վիճակագրությունը, կարծես թե բնավ չի մտահոգում Ոստիկանությանը։ Օրերս Ոստիկանությունը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանել էր, որ հանցագործությունների աննախադեպ աճ չի գրանցվել, իսկ իրենք միշտ էլ աշխատում են ծանրաբեռնված: Այստեղ առաջանում է երկու հիմնական հարց.

• Ի՞նչ չափման միավոր է օգտագործվում ոստիկանության կողմից աննախադեպը աճը գնահատելու համար

• Գերծանրաբեռնվածությունը նշանակում է արդյոք միայն ասֆալտ+օլիգարխի թիկնապահներ ցուցադրական ելույթները, թե այն ներառում է Ոստիկանության այլ գործառույթներ ևս։

Հ.Գ. 2018 թվականի հունվար սեպտեմբերին արդեն հանցագործությունների թիվը 16 227 է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ