20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Բողոքի ալիք է բարձրանում. Իրավունք

Մամուլում բազմիցս եղել է անդրա­դարձ այն մասին, որ մեծ թվով ոստի­կանության աշխատակիցներ դուրս են գալիս աշխատանքից՝ իրենց իսկ դիմու­մի համաձայն:

ՀՀ ոստիկանությունում եւ արդարա­դատության համակարգում օր օրի վի­ճակն ավելի է բարդանում: Պարզվում է՝ նոր իշխանությունը կրճատել է ժամանակ առ ժամանակ աշխատակիցներին տրվող 70 հազար դրամ պարգեւավճարները, որով էլ նրանք կարողանում էին հո­գալ անհրաժեշտ կենցաղային ծախսերը:

Մինչդեռ հիմա համակարգում նստած են չոր աշխատավարձի վրա, նրանցից ոմանք, ովքեր դեռ ազատման դիմում չեն գրել, մտածում են աշխատանքը փոխելու կամ արտագաղթելու մասին: Թերթի հետ զրույցում ոստիկանության աշխատա­կիցներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում, ասաց. «110 հազար աշխատավարձով ո՞նց ընտանիք պահեմ, առաջ գոնե պրեմիաներով յոլա էինք գնում, հիմա էդ էլ չկա»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ