23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շանթ Հարությունյանին արդեն հինգ ամիս է՝ խնդրում եմ, որ բանտից դուրս գա. Նիկոլ Փաշինյան

«Շանթ Հարությունյանին արդեն հինգ ամիս է՝ խնդրում եմ, որ բանտից դուրս գա»,- այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Արարատ Զուրաբյանի այն հարցադրման, թե ինչո՞ւ է հեղափոխությունից հինգ ամիս անց Շանթ Հարությունյանը անազատության մեջ, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ նրան առաջադրվել է մեղադրանք՝ զուտ քաղաքական հայացքների համար։

«Մենք ստացել ենք գրություն, որտեղ ինքն ասում է՝ ես դուրս չեմ գա ոչ պայմանական վաղաժամկետ, ոչ համաներումով, ոչ էլ ռեժիմը փոխելով, ոչ բաց կալանքով։ Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն ծավալել՝ դիմակավորված սպեցնազը մտնի ու բանտից հանի դուրս, դռները փակի, որ ինքը էլ ներս չկարողանա մտնել»,- կատակեց Փաշինյանը։

Անդրադառնալով Հարությունյանի՝ իրեն արդարացնելու մասին պահանջին, վարչապետի թեկնածուն ասաց, որ «շատ արդարացի պահանջ է». «Նա պահանջում է իրեն արդարացնել։ Իսկ ո՞վ պետք է արդարացնի։ Դատարանը, չէ՞։ Ի՞նչն է խանգարում, որ նրա պաշտպանները համապատասխան հայցով դիմեն դատարան։ Բայց մինչև այժմ չեն դիմել։ Ես հիմա եթե ասեմ՝ գնացեք դիմեք դատարան, ինձ կասեն՝ բա դու, որ էդպես ես ասում, դատարանը կարդարացնի՞։ Հետո կառաջանա խնդիր՝ ես զանգե՞մ դատավորին, ասեմ՝ արդարացրու։ Եթե ես հիմա զանգեմ, ասեմ՝ արդարացրու, անխուսափելիորեն վաղը զանգելու եմ՝ ասեմ՝  կալանավորի։ Դա անխուսափելի է»։

Նա ընդգծեց, որ, եթե մի անգամ զանգ արվի դատավորին, ապա այդպես կշարունակվի երկար, նաև հետագայում, ու հետո կպարզվի, որ ոչ մեկն առանց զանգի պատրաստ չէ աշխատել։ Սակայն, նրա խոսքով, իր իշխանությունը նման նպատակ չունի, իրենք պատրաստ չեն դատավորին որևէ բան ասել. «Ես դատավորներին բան չեմ ասելու։ Այո, կան հարցեր, որոնց քաղաքական լուծում պետք է տրվի, բայց նույնիսկ քաղաքական լուծումները պետք է իրավաբանորեն ճիշտ լինեն»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ