23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պղծված միասեռականների հովանավորներին, սոդոմիզմի աջակիցներին

«Դուք ձեր սատանա հորիցն եք, և կամենում եք ձեր հոր ցանկությունները կատարել. նա սկզբից մարդասպան էր, և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրանում: Երբ նա սուտ է խոսում, իրաններիցն է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայրը»: (Հովհաննես 8:44)

Եթե Արազ Բաղդասարյանը լիներ նորելուկ և նորանշանակ պաշտոնյա Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշտոնում՝ միգուցե մտածեինք, թե պարզ տգիտության հետևանքով է ամբողջ աշխարհում միասեռականների խորհրդանիշ համարվող «բաց մանուշակագույն» (կամ վարդագույն) եռանկյունին պատահաբար հայտնվել մեր 2800-ամյա Երևանի տոնական ձևավորման համատեքստում:

Եվ այս պարագայում լիովին հիմնավորված կլիներ պահանջել Ա. Բաղդասարյանի, նրա վերադասի հրաժարականը՝ պաշտոնի անձնագրերով նախատեսված մասնագիտական գիտելիքներին և հմտություններին չտիրապետելու հիմնավորմամբ՝ հնարավոր անկանխատեսելի հետևանքներով (չէ՞ որ նման մասնագիտական տգիտության արդյունքում և նույն տրամաբանությամբ բացառված չէր լինի, օրինակ, որ վաղը նացիստական Գերմանիայի քառաթև սիմվոլիկան նրանց կողմից ներկայացվեր որպես հավերժության խորհրդանիշ):

Սակայն Արազը նորանշանակ պաշտոնյա չէ: Այս պաշտոնը նա զբաղեցնում էր նաև նախորդ իշխանությունների ժամանակ: Եվ, ի դեպ, հենց նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ ոչ վաղ անցյալում Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի հարակից տարածքում, հայտնվեցին արվամոլության բացահայտ քարոզչությամբ երկու մեծ գովազդային ցուցապաստառ (դե, ինչպես հասկանում եք, այստեղ գունային երանգներով մանևրել հնարավոր չէ), որոնք, ի դեպ, հանվեցին մեր հետևողոկան աշխատանքի արդյունքում:

Ուստի, ինչպես վերոնշյալ պաշտոնյան է հորդորում, «չկտրելով ձևավորման մի էլեմենտը ամբողջական կոնտեքստից»՝ արձանագրում ենք, որ այն ուժերը, որոնք հետամուտ են մեր ժողովրդի պղծման, այլասերման և ոչնչացման գործընթացին, իրենց ազգակործան ծրագրերը հավաքագրված և ազդեցության գործակալների միջոցով իրականացնում են բազմաբնույթ գործիքակազմով, սակայն նույն գործելաոճով՝ ստով, կեղծիքով, նենգությամբ, մանիպուլյացիայով մարդկանց ապակողմնորոշելով՝ այն պարզ պատճառով, որ միայն այդ պարագայում մարդկանց դիմադրությունը և հակազդեցությունը կարելի է կոտրել: Նույն գործելաոճն էր Շուռնուխում, նույն գործելաոճն էր «Հասմիկ» մանկական ճամբարում, նույն գործելաոճն է հիմա, նույն գործելաոճն է նոյեմբերին ծրագրված ԼԳԲՏ ֆորումի համար…:

Էնպես որ, պղծված միասեռականների հովանավորներին, սոդոմիզմի աջակիցներին, գործակալներին ու կամակիցներին բազմիցս ասել, և հիմա էլ կրկնում ենք. մենք ամեն բան տեսնում ենք իրական գույներով: Մեզ ու մեր ժողովրդին վարդագույն ակնոցներ պարտադրել պետք չէ՝ խավարի գործերը գունավոր փաթեթավորմամբ՝ որպես բարիք հրամցնելու համար: 

Մենք ընտրել ենք լույսը, արդարությունը, ճշմարտությունը, կյանքը: Դուք ևս կարող եք ետ դառնալ ձեր կործանարար ընթացքից, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ ժամանակ ունեք:

ՀԻՄԱ Է ԺԱՄԱՆԱԿԸ…

Կարինե Եսայան

պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար 

Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի արտաքինձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն անդրադարձել է վարդագույն եռանկյունիներին. «Ամեն մարդ  տեսնում է  այն, ինչ իրմեջ գերակշռում է… Մի կողմ  թողնելով այն,  որ չի կարելի  քննարկել  ձեւավորման մի էլեմենտ՝ կտրելով ամբողջական կոնտեքստից, հույս ունեմ, որ բաց  մանուշակագույն դրոշակները վարդագույն տեսնողների եւ հատուկ ուղղվածությունտվողների հեռու գնացող նպատակներն իրականություն չեն դառնա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ