23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ժողովրդավարություն անել հակաժողովրդավարական կանոններով, պարզապես աբսուրդ է. Արմեն Աշոտյան

Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ստույգ որոշել, թե ինչ են ուզում՝ արտահերթ ընտրություննե՞ր, թե՞ փոփոխված ընտրական օրենսգիրք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ,ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ-ն ինչ է որոշել` կողմ են, թե դեմ Ընտրական օրենսգրքի` կառավարության ներկայացրած նախագծին, Աշոտյանը չհստակեցրեց` նշելով, որ խմբակցությունն իր տեսակետը կարտահայտի ավելի ուշ:

«Կան ժողովրդավարության կանոններ, և ոչ մի թավշյա հեղափոխություն չի կարող փոխել այդ կանոնը: Արարատ Միրզոյանը ինչքան ուզում է գնա Վենետիկ, Նիկոլ Փաշինյանն ինչքան ուզում է լայվ մտնի, ինչքան ուզում եք մարդ բերեք, պատուհանի տակ ինձ հիշատակեն, դա չի փոխվելու: Հետևաբար, ժողովրդավարություն անել հակաժողովրդավարական կանոններով, պարզապես աբսուրդ է: Իմ տեսակետը շատ պարզ է, եթե ուզում եք հապճեպ ընտրություններ, ապա Ընտրական օրենսգրքի լրջագույն փոփոխություններ անել չեք կարող»,-ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը չի ընդունում օրենսգրքի փոփոխությունները 24 ժամում երկրորդ ընթերցմամբ ընդունելու` կառավարության առաջարկը:

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և հարակից նախագծերի` կառավարության ներկայացրած փաթեթը: Այն ընդունելու համար կառավարությունն առաջարկել էր առաջին ընթերցումն անցկացնել այսօր, երկրորդը` վաղը, 18:30-ին, հերթական նիստի ավարտից հետո:

ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների պատգամավորներն այսօր պահանջեցին երկրորդ ընթերցումը հետաձգել 1-2 օրով` իրենց հնարավորություն տալով առաջարկություններ ներկայացնելու ու քննարկելու դրանք:

ՀՀԿ ԳՄ-ն այսօր վաղ առավոտյան նիստ է գումարել, որտեղ քննարկվել և հաստատել է Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը: Այն պաշտոնապես պետք է հրապարակվի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում: Բայց այս պահի դրությամբ դեռ չի հայտարարվել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ