20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նամակ կալանավայրից

Henaran.am-ը ներկայացնում է լրագրող Արմենակ Դավթյանի նամակը կալանավայրից:

Հոկտեմբերի 19-ը քրեակատարողական ծառայողի օրն է։ Այն նշվում է առաջին անգամ։ Քրեկատարողական ենթամշակույթի չգրված գործող կանոններով կալանավորը պետք է երբեմն ընդվզի՝ փորձի խառնել ռեժիմը, բայց «Արմավիր» ՔԿՀ-ի համարյա բոլոր աշխատակիցները այնպես են անում, որ ընդհանրապես կոնֆլիկտային վիճակներ չլինեն։ Բայց դե այնպես խնդիրներ միշտ լինում են։ Ինչու ուշացավ ջուրը, ճաշը, ուր է բուժակը, ինչու դեղ չկա՝ յուրաքանչյուր չնչին պատճառ՝ նյարդայնացնում է անազատության մեջ գտնվողներին, ուզես-չուզես լարվում ես, բարկանում, բղավում։ Մի պահ քեզ թվում է, որ համազգեստի մեջ գտնվողը անհոգի է, բայց հետո զգում ես, որ նրանք բացի ծառայությունից՝ մարդ են. հոգեպես փորձում են աջակցել քեզ։

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներ Արմենակ Դավթյանն ու Մուշեղ Պողոսյանը շնորհավորում են ինչպես ՔԿՀ-ի բոլոր աշխատակիցների, այնպես էլ քրեակատարողական ծառայության համակարգի բոլոր ներկայացուցիչների մասնագիտական տոնը։ Թող առողջ լինեն ու անփորձանք իրենց բարդ ծառայության մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ