23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չպետք է լինեն. միջազգայնագետ

Հոկտեմբերի 8-9-ը Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ: Իսկ հոկտեմբերի 11-ին արդեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ ժամանեց  Երեւան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին։ 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում կատարվող իրադարձությունները գնահատելով նշեց, որ սա շատ կարևոր միջոցառում է, և այն մեծ հնարավորություններ կարող է ստեղծել մեր երկրի համար:

«Ֆրանկոֆոնիային անդամակցելը վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղենիշներից մեկն է եղել: Մենք իհարկե Ֆրանկոֆոնիայում ունեինք դիտորդի կարգավիճակ, բայց արդեն Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ դառնալուց հետո սկսեցինք ակտիվ անդամակցել և ակտիվ գործունեություն ծավալել՝ այս համաժողովը ՀՀ-ում անցկացնելու համար»,-ասաց Սուրեն Սարգսյանը:

Վերջինս նկատեց՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար  Էդվարդ Նալբանդյանը ևս, Ֆրանկոֆոնիան Հայաստանում անցկացնելու ուղղությամբ, շատ լուրջ ջանքեր է գործադրել և ակտիվ աշխատանքներ է տարել:

Սարգսյանը գտնում է, որ Ֆրանկոֆոնիայի բոլոր անդամ պետությունները թե՛ միջազգային հարթակներում և թե՛ երկկողմ հարաբերություններում կարող են համագործակցել և լուրջ խնդիրներ լուծել միմյանց համար: «Գիտենք, որ արաբական երկրները և իսլամական պետությունները բավականին լուրջ կոնսոլիդացիա ունեն տարբեր միջազգային հարթակներում, և այս առումով Ֆրանկոֆոնիան ինչ-որ ձևով կարող է Հայաստանի և անդամ այլ պետությունների համար դառնալ հավասարակշռող հարթակ: Ես կարծում եմ՝ մենք կարող ենք սա օգտագործել արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր ուղղություններ սպասարկելու համար»,-նշեց նա:

 Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները հիմնականում մահմեդական են, կարո՞ղ ենք այս շանսը օգտագործել՝ կապող օղակ գտնելու համար մահմեդական և մուսուլմանական աշխարհի երկրների հետ, Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ միջազգային ցանկացած նման հարթակ հնարավորություն է տալիս՝ առավել ակտիվ շփվելու և գործընկերներ գտնելու համար.«Իհարկե սա լուրջ հնարավորություն է երկկողմ հարաբերությունները տարբեր պետությունների հետ խորացնելու համար»,-ասաց նա և հավելեց ՝ Ֆրանկոֆոնիային ադամակցող պետություն լինելը շատ ճիշտ որոշում է եղել ՀՀ-ի կողմից:

Հարցին՝  դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին,  ո՞ր ուղղությամբ պետք է ՀՀ-ն հստակեցնի իր արտաքին քաղաքականության վեկտորը, միջազգայնագետը պատասխանեց, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չպետք է լինեն.«ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխություններ կամ վեկտորային փոփոխություններ չեն եղել նախորդ 3 նախագահների տարիներին ևս: Մեր բոլոր ղեկավարների տարիներին Հայաստանը մշտապես հայտարարել է, որ  բազմաբևեռ քաղաքականությունը լինելու է շարունակական, և Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս փորձելու է համագործակցել բոլոր գերտերությունների հետ, այդ թվում նաև Մոսկվայի,  Վաշինգտոնի, Պեկինի,  Բրյուսելի, մեր հարևաններ՝ Իրանի և Վրաստանի հետը»,-շեշտեց Սարգսյանը:

Վերջինիս ընդգծմամբ՝ այս պետությունները մեզ համար կենսական նշանակություն ունեցող պետություններ են, և ով էլ Հայաստանում լինի իշխանություն՝ արտաքին քաղաքականության մեջ լուրջ շրջադարձներ չեն լինելու և Հայաստանը շարունակելու է արտաքին քաղաքականությունը այն ուղղություններով, որոնք եղել են վերջին տարիների ընթացքում:

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարը փոխանցեց Հայաստանին: Հայաստանն առաջիկա երկու տարիների ընթացքում կնախագահի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ