23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան, որովհետև այս Խորհրդարանը չի ներկայացնում հայ ժողովրդին, որովհետև այն ընտրվել է համատարած ընտրակաշառքների, ճնշումների, հետապնդումների, վարչական լծակների օգնությամբ, և այս արտահերթ ընտրությունները պետք է խորհրդանշեն հայ ժողովրդի վերջնական հաղթանակը:

«Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա ընտրակաշառք վերցնող քաղաքացի»,-հավելեց նա:

Արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան նաև այն պատճաով, որ այս ԱԺ-ն մերժված է հայ ժողովրդի կողմից, և պետք է ձևավորվի Խորհրդարան, որը կարտահայտի հայ ժողովրդի կամքը, որը եղել է մայիսին տեղի ունեցած հեղափոխության պայմաններից մեկը, ինչն ամրագրվել է այս Խորհրդարանի կողմից ընդունված Կառավարության ծրագրում:

Փաշինյանի խոսքով՝ ծրագրում գրված չի եղել, որ ընտրությունները կանցկացվեն մեկ տարի հետո, այլ գրված է մեկ տարվա ընթացքում, և այժմ հայտարարում եմ, որ այդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ