25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գագիկ Հարությունյանը «դռնեդուռ» է ընկել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, այն բանից հետո, երբ դատավորները 1/5–ի պահանջով նախաձեռնել են հուլիսի 27–ին հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ, ակտիվորեն գործի է անցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները եւ զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից:

Սակայն, մեր տեղեկություններով, նիստն, այնուամենայնիվ, կկայանա:

Իսկ օրակարգի հարցը վերաբերում է դատավորների առաջխաղացման ցուցակների մրցույթներին: Դատավորները դժգոհ են, որ Գագիկ Հարությունյանի եւ ԲԴԽ այլ անդամների թեթեւ ձեռքով մրցույթում «հաղթում» են, այսպես կոչված, դրսի մարդիկ՝ առավելապես շեշտադրելով գիտական գործունեությունը, այլ ոչ թե աշխատանքային փորձը:

Արդյունքում փորձառու դատավորները «կտրվում» են, որոշ դեպքերում ընդհանրապես առաջխաղացման բոլոր հնարավորությունները փակվում են: 

Երեկ ամբողջ օրը փորձեցինք ճշտել նաեւ Դատական դեպարտամենտի մոտեցումները, սակայն ապարդյուն. լրատվական ծառայությունում հեռախոսազանգերին հետեւողականորեն չէին պատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ