23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

209 զինվորականները պետք է պատժվեն. Վիգեն Սարգսյանի խորհուրդը ապագա Պ նախարարին

«Զինվորականների մասնակցությունը համազգեստով քաղաքական ակցիաներին անթույլատրելի է: Ապագա նախարարին խորհուրդ եմ տալիս նման հարցերում լինել շատ կոշտ և շարունակելով ավարտին հասցնել ծառայողական քննությունը:Ես ընդունել եմ զորամասի հրամանատարի հրաժարականը և այն ուղարկել նախագահի մոտ հաստատման: Ցավով եմ դա ասում, քանի որ այդ հրամանատարը ինձ համար շատ թանկ մարդ էր և շատ արժանապատիվ սպա: Ամեն դեպքում, եթե ես հայտնվեի նման իրավիճակում նույն կերպ կվարվեի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը անդրադարձավ հարցին, թե զինվորներին փորձել են դուրս բերել փողոց խաղաղ ցույցերը ցրելու համար. «Զինված ուժերը չունեն այնպիսի գիտելիքներ, որ կարողանան նման ակցիաները ցրել: Դրա համար որոշակի պատրաստվածություն է հարկավոր: Ես կարծում եմ, որ 209 զինվորականները պետք է պատժվեն ցույցերին միանալու համար»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ