Հայտնել եմ իմ դեմ քվեարկելու պատճառները և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում. Կոստանյան
Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի առաջադրման հարցում ֆորմալ ընթացակարգի խախտում չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցնում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամի ընտրության հարցին:
Ինչ վերաբերում է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանն, ապա Կոստանյանն ընդգծեց. «Իմ այն հայտարարությունը` բացառում եմ, որ իմ խմբակցությունը կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, վերաբերում էր մայիսի 1-ի ընտրությանը: Իմ հայտարարությունն ամսի 8-ի քվեարկության հետ ընդհանրապես առընչություն չունի։ Դա վերաբերում էր ամսի 1-ի քվեարկությանը, չէր կարող վերաբերվել ընդմիշտ քվեարկությանը»:
Խոսելով իր անձնական քվեարկության մասին՝ Կոստանյանը խորհուրդ տվեց սպասել։
«Երբ ժամանակը կգա, կտեսնեք։ Ես հայտնել եմ իմ դեմ քվեարկելու պատճառները և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում», – ընդգծեց նա։