07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Ելքը» կողմ քվեարկեց պայմանով

Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Տեղական հանրաքվեի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք կողմ են քվեարկում մի պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ արդեն կատարված լինեն այն փոփոխությունները, որոնք խոսք է տվել կառավարության ներկայացուցիչը:

Այն ընդունվեց 82 կողմ ձայներով:

Քվեարկության դրվեց նաև «Նոտարիատի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որն ընդունվեց 79 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ