21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կհաջողվի՞ փրկել փոքր խանութները. Հայոց աշխարհ

Հայաստանի մանրածախ առեւտրի շուկայում սուպերմարկետների գերիշխանությունն ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ՝ նախօրեին Ազգային ժողովում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ ՏՄՊՊՀ-ն իրավունք չունի տուգանել սուպերմարկետներին միայն նրա համար, որ դրանք օբյեկտիվորեն շահում են համեմատաբար փոքր խանութների հետ մրցակցությունում: 
   Կհաջողվի՞ փրկել փոքր խանութները: Ինչպե՞ս զսպել սուպերմարկետների ազդեցությունը շուկայի վրա: Այս հարցերի շուրջ “Հայոց աշխարհը”  զրուցել է  կառավարման փորձագետ  Հարություն Մեսրոբյանի հետ: 
   
   -Պարոն Մեսրոբյան, Հայաստանի մանրածախ առեւտրի շուկայում սուպերմարկետների գերիշխանությունն ունի՞ օբյեկտիվ պատճառներ: 

   –Դժբախտաբար հայաստանյան մանրածախ առեւտրի շուկայում սուպերմարկետների գերիշխանությունն օբյեկտիվ պատճառներ չունի: Հիմնական պատճառները սուբյեկտիվ են: 
   Մեզանում ստվերայնությունը տնտեսության մեջ տարբեր գնահատականներով կազմում է 40-80 տոկոս: Սա նշանակում է, որ բիզնեսի զգալի զանգվածը հարկերի, ստուգումների առումով արտոնություններ ունի: Բացի դրանից, քանի որ հայաստանյան տնտեսությունն օլիգարխացված է, օլիգարխները, գտնվելով իշխանական կառույցներում, նպաստում են խոշոր բիզնեսին ձեռնտու օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի ընդունմանը: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ