ԲՀԿ-ը անվստահություն կհայտնի՞ կառավարությանը. Առավոտ
՛՛Հարցը, կներեք, մի քիչ ուշացած է, որովհետև այդ հարցը բարձրացվել է բազմից՛՛»,- ՛՛Առավոտ՛՛-ի հարցին`կիսո՞ւմ եք ձեր գործընկերոջ մոտեցումը, այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասել էր, որ իր կարծիքով ժամանակն է, որ խորհրդարանական ընդդիմադիր և այլընտրանք ուժերը կառավարության հրաժարականի հարցն առաջադրեն:
Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ԲՀԿ-ն մեկ անգամ չէ, որ այդ հարցը բարձրաձայնել է:
Հետաքրքրվեցինք`եթե այժմ նման նախաձեռնություն լինի, ԲՀԿ-ն կմիանա՞: Տիգրան Ուրիխանյանն այսպես արձագանքեց. ՛՛Միանձնյա պաշտոնական պատասխան տալ չեմ կարող, որովհետև ես ընդամենը մեր կուսակցության խոսնակն եմ, ով մատուցում է ձեզ իրեն հանձնարարվածը`տեղեկատվության տեսքով: Եվ ընդամենը 35 պատգամավորներից մեկն եմ՛՛:
Մանրամասները՝ ՛՛Առավոտի՛՛ այսօրվա համարում: