30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիզվառելիքով մեքենաները մնացել են անցակետում. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ իրենց տեղեկություններով` Իրան-Հայաստան սահմանային անցակետում սառած-մնացած դիզվառելիքի ավտոմեքենաները “Մաքս-օյլ” ու CPS ընկերություններին են պատկանում:

“Վերջին ընկերության մասին առանձնապես շատ չի խոսվում, սակայն այն համարվում է վառելիքի շուկայի առաջատարներից եւ, որոշ տեղեկություններով, նախկինում գտնվել է Սամվել Բաբայանի “կուրացիայի” տակ, հետո արդեն նոր տերեր է ունեցել, որոնց հետ այսօր փորձ է արվում ճշգրտել խաղի կանոնները: Ի դեպ, որոշ տեղեկություններով, “նոր տերերն” այդ ընկերության սոլյարկայի “թիքից” ժամանակին մասնաբաժին են հանած եղել նաեւ ոչ անհայտ՝ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության խորհրդական Գառնիկ Իսագուլյանին:

Երեկ փորձեցինք ճշտել` համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը: “Մաքս գրուպի” սեփականատեր Խաչիկ Մանուկյանն ասաց, որ, այո, իրենք այդ կողմից էլ են վառելանյութ ներկրում, սակայն իրենց ավտոմեքենաներն արդեն եկել են, եւ այս պահին որեւէ խնդիր չկա, շուտով նոր պարտիա կբերեն: Ձեռի հետ էլ Տանզանիայում ադամանդի հանք գնած Խաչիկ Մանուկյանից փորձեցինք ճշտել. ճի՞շտ է, որ Դուբայում տասը միլիոնանոց վիլլա է գնել: “Չէ, հլը չեմ առել”: Բայց մտքիդ կա՞: “Հա, բայց հլը փող չունեմ”:

Ինչ վերաբերում է CPS-ին, ապա հեռախոսը վերցրեց նախ տնօրենը` Աշոտ Սալանդարյանը, իմանալով, որ զանգողը լրագրող է, անջատեց, հետո նրա զարմիկը վերցրեց ու ասաց, որ վերջինս բուժզննում է անցնում` բոլոր հարցերին կպատասխանի մի քանի օրից”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ