21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վանաձորի զգալի մասը զրկված է գազամատակարարումից եւ հոսանքից. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ արդեն երկու օր է` Վանաձոր քաղաքի զգալի մասը զրկված է թե գազամատակարարումից, թե հոսանքից։

“Պատճառը փետրվարի 3-ին Վանաձորում տեղի ունեցած հզոր պայթյունն է։ Մի շարք թաղամասերում սառել են նաեւ խմելու ջրի խողովակները։ Մեր թղթակցի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ ամեն ինչ սկսվել է գազամատակարարման դադարեցումից, բնակիչները սկսել են բնակարանները հոսանքով ջեռուցել, սակայն էլեկտրական հաղորդիչները չեն դիմացել ծանրաբեռնվածությանը եւ շարքից դուրս են եկել”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ