09 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

՛՛Ժնև-2՛՛ –ը տապալվեց

”Սիրիական հակամարտության կարգավորման ”Ժնև-2” միջազգային համաժողովն, ըստ էության, տապալվեց։
Սիրիական քաղաքացիական արյունալի պատերազմի ընդհատման բանաձևեր չգտնվեցին, ավելին՝ խորհրդաժողովի օրերին բախումները Սիրիայում շարունակվեցին՝ խլելով 1900 մարդու կյանք։
Սիրիայի իշխանության ու ընդդիմության պատվիրակությունները դեռևս չեն կարողանում պայմանավորվել առանցքային հարցերի շուրջ՝ մարտական գործողությունների դադարեցում, անցումային կառավարության ձևավորում և հումանիտար օգնության մատակարարման նպատակով միջանցքների կազմակերպում: 
Նախնական պայմանավորվածություն կա, որ բանակցությունները շարունակվելու են տաս օրից, սակայն բացակայում է դրանց արդյունավետության երաշխիքը։
Մասնավորնպես՝ անցումային կառավարությունում գործող նախագահ Բաշար Ասադի մասնակցության հարցում՝ կողմերն ունեն սկզբունքային տարաձայնություններ։
Գուցե բանակցություններում որոշակի առաջընթաց արձանագրվի, եթե ԱՄՆ–ն ու Ռուսաստանն օգտագործեն իրենց ազդեցությունը հակամարտող կողմերի վրա”,-Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ