29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կալանավորված գնդապետի հիվանդ որդին տեղակայվել է Վանաձորի “Դուց” զորամասում

Henaran.am-ը ավելի վաղ անդրադարձել է սեպտեմբերի 20-ից դրամաշորթության մեղադրանքով անազատության մեջ գտնվող պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ակնհայտ հիվանդ որդուն բանակ զորակոչելու միտմանը:Ազատամարտիկները դա դիտարկում են, որպես ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար պայքարի ելած՝ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ճնշում: Նրանք պնդում են, որ և ազատության մեջ և ճաղերց այն կողմ գնդապետը հավատարիմ է իր համոզմունքներին:

Քիչ առաջ ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ավետիս Ավետիսյանին արդեն զորակոչել են.”Լկտիությունը պիտի աստիճան ունենա: Հոր դատի օրը հիվանդ երեխուն տանում են բանակ: Ազատամարտիկները չեն լռելու: Ոնց կարան սենց բան անեն: Պատկերացնում եք Վոլոդյաի վիճակը”:

Ավետիսը գնդապետի երրորդ որդին է: Նա ունի ևս 1 որդի և 2 դուստր: Հարազատների հավաստմամբ տղան մանկուց տառապում է սրտի հիվանդությամբ և ունի վահանաձև գեղձի խնդիրներ:

Քիչ առաջ մեզ տեղեկացրին, որ Ավետիս Ավետիսյանը ծառայելու է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում գտնվող “դուց” զորամասում: Թե այս զորամասում մինչև վերջ կծառայի Ավետիսը թե ոչ դեռ պարզ չէ:  

 Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու` քննիչի միջնորդությունը, ինչը փաստաբանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:Այսօր կայացած դատական նիստում որոշվել է նախորդ վճիռը թողնել անփոփոխ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ