29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զոհված զինվորի մոր հայացքից դաժան բան չկա

“Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ծնող, մենք կուզենք ո՞ր մեր զինվորներից որեւէ մեկի մազը ծռվի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանական բանակի զորամասերից մեկի հրամանատարը: Վերջինս չցանկացավ որպեսզի հրապարակենք անունը:

Վերջին ըմբռնումով է մոտենում տվյալ զինվորի հարազատների անեծքներին, հայհոյանքներին: “Հո՞ չեն օրհնելու, իրենց թվում է, որ դու ես  իր տղային մահվան դուռը տարել”,-ասաց մեր զրուցակիցը:

Հրամանատարի զինվորներից էլ են մարտական դիրքում զոհվել: Դիակը անձամբ հասցրել է հանրապետության մարզերից մեկը, մասնակցել հուղարկավորությանը:

“Մայրը ուղիղ նայում էր աչքերիս ու ոչինչ չի ասում: Դու ինքդ քեզ մեղավոր ես զգում”,-ասաց նա՝ ավելացնելով, որ նման պահերին զգում ես, որ կյանքդ մի քանի տարով կրճատվում է, եւ մազերդ էլ սպիտակում են:

“Բոլոր սպաների անունից ներողություն եմ խնդրում զոհվածների մայրերից, սփոփում եւ համբուրում: Դուք հերոսներ եք ծնել, դուք պիտի հպարտանաք”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ