Ուրեմն Վովային կարելի ա, ինձ չէ՞….
Հունվարի 28-ին` Բանակի կազմավորման օրը, Եռաբլուր տանող ճանապարհը` կեսից փակ էր; Քաղաքացիները պետք է ոտքով բարձրանային: Փոխարենը, ծառայողական բոլոր մեքենաներն անարգել անցնում էին: Մինչ արգելված գոտին հասնելը` Ճանապարհից, Henaran.am-ի թղթակիցը կանգնեցնելով տաքսին`մինչ արգելված գոտի հասնելը` ճանապարհից վերցրեց մեկ ուղեւորի եւս: Պարզվեց, որ վերջինս ազատամարտիկ է: “Էսքան մաշին ա էկավ անցավ, ոչ մեկը չկանգնեց, ուր մնաց հարգանքը կռվողի նկատմամբ”,-ասաց նա:
Ոստիկանները կանգնեցրին տաքսին ու առաջարկեցին ոտքով անցնել մնացած ճանապարհը`ուղեւոր-ազատամարտին ասաց, որ ինքը հաշմանդամ է, չի կարող քայլել: Չօգնեց նաեւ մեր տարբերակ` լրագրող ենք, պիտի շուտ տեղ հասնենք:
Իսկ երբ ճանապարհ ընկանք ոտքով, այդ պահին սրընթաց անցավ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավտոմեքենան: “Այ քեզ բան, ուրեմն Վովային կարելի ա, ինձ չէ՞: Վովան արել ա երկրի համար, ես չէ՞”,-վրդովված ասաց ազատամարտիկը:
Ի դեպ, հիշեցնենք, նաեւ, որ այդ օրը պաշտոնյաներից միայն Վլադիմիր Գասպարյանն էր, որ չշտապես հեռանալ Եռաբլուրից` լսելով հավաքվածներին: