07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Գրել է Իշխանյանը, ֆինանսավորել է Սորոսը, շնորհանդեսը արել է Օսկանյանը. միասեռականությո՞ւն են քարոզել

Գրախանութներում վաճառվող Բաց հասարակության հիմնադրամի կողմից ֆինանսավորված Վահան Իշխանյանի “Մենակության շտամպը” գիրքը հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամոբլցյանը պարզապես առգրավվել է: Այն 11 հազար դրամ արժե: Այն` Ստամբոլցյանի խոսքով քարոզում է միասեռականությունը:

“Լուսանկարների հեղինակը ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանն է, իսկ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին պատկանող “Սիվիլնեթ” լրատվամիջոցով լուսաբանվել է շնորհանդեսը: Գրքի շնորհանդեսն արվել է մոտ երկու ամիս առաջ, ես այն առգրավել եմ, գրախանութներում վաճառքի է հանված տասնմեկ հազար դրամով”,-ասաց Ստամբոլցյանը` առաջարկելով դատապարտել հեղինակներին եւ գիրքն անհապաղ հանել վաճառքից: Ինչ վերաբերում է գենդերային հավասարության օրենքին, ապա Հայաստանն այդ օրենքի կարիքը չունի:

“Հենց այդ միասեռականության արդյուքնում ի հայտ եկնա ՄԻԱՎ, ՁԻԱՀ հիվանդությունները: Այլասերման միջոցով փորձում են աշխարհը կառավարելի դարձնել: Եվ այսօր մեր առջեւ մեր արժեքների ոտնահարման խնդիր է դրված, նաեւ կա խնդիր ամեն ճանապարհով կրճատել մարդկության թիվը”,-ասաց նա` այն համարելով եվրոպական խաբկանք:

Տեր Կյուրեղ քահանա Տալյանի խոսքով էլ պատերազմ է՝ հայտարարված Աստծո դեմ, մարդ արարածի դեմ, մեր բարոյական օրենքների դեմ: “ Ես զարմանում եմ, որ մենք պետք է քննարկենք նման հարցեր, մենք քրիստոնյա հասարակություն ենք, որ այս պահին չենք, եթե քրիստոնյա լինեինք, այս հարցերն անգամ չէինք քննարկի”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ