18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գործարարը նեղվել էր. երիտասարդները չէին ուզում աշխատել /վիդեո/

Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանի, հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում աշխատանքներ են տարվում երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես առանձնացվեց  3 ծրագիր, որոնք խթանում են ծնելիությունը աղջիկների մոռ, բիզնես վարկեր են տրամադրվում մարզաբնակ երիտասարդներին եւ մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին:

Ի դեպ, առաջարկվել է համապատասխան փոփոխություններ անել վերջին ծրագրում: “Մինչեւ հիմա բնակարան տրվում էր այն ընտանիքներին, որոնց տարիքային ցենզը չէր անցնում 60-ը: Այսինքն ամուսինների տարիքը իրար հետ գումարած 60 պիտի լիներ, հիմա այդ ցենզը բարձրացնում ենք մինչեւ 65-ը”,-ասաց վարչության պետը:

Արմեն Պապյանի անդրադարձավ աշխատատեղերի խնդրին: Օրինակ, Սիսիանում աշխատանք փնտրող երիտասարդների հետ հանդիպմանը գործարարներից մեկն ասաց, որ չի կարողանում գտնել 2 երիտասարդ, որ Եվրոպայում սովորեն եւ վերադառնալուց հետո աշխատեն կաթի վերամշակման արտադրամասում: “Ընդ որում, գործարարը հոգում էր բոլոր ծախսերը: Նման դեպքերի էլ ենք ականատես լինում”,-ասաց նա:

“Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի” տնօրեն Դավիթ Հայրապետյանն էլ անդրադառնալով երիտասարդական քաղաքականության զարգացման համար առցանց ներկայցված դրամաշնորհային ծրագրերին, ասաց, որ անցած տարի 160 ծրագրերից ֆինանսավորվել է 42-ը: Ծրագրերի մեծ մասը իրականացվել են մարզերում: 

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ