Թևոսիկի եղբոր հոգեհանգստին մասնակցել է նաեւ Մհեր Սեդրակյանը. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ հունվարի 27-ին Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում սպանվել էր քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբայրը։ Նրա հոգեհանգիստը տեղի էր ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
““Ժողովուրդ”-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Թեւոսիկի եղբոր հոգեհանգստին է մասնակցել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը։
Փորձեցինք տեղեկությունը պարզել պատգամավորից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց անծանոթ մեկը եւ ստեց, թե Մ. Սեդրակյանը ՀՀ-ում չէ։ Մինչդեռ ականատեսները նրան տեսել են եկեղեցու բակում։ Թե ինչ կապ ունի Մ. Սեդրակյանը քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի ընտանիքի հետ, դժվար է ասել”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: