Իրանցին 5000 դրամով կազմակերպել է հայ մարմնավաճառուհիների ու պարսիկ տղամարդկանց հանդիպումները. Ժամանակ
“Ժամանակը” գրում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց ու ավարտվեց Մոհամմադ Հոսսեինի Զարեհիի գործի դատավարությունը:
“33-ամյա Մոհամմադը Հայաստան է եկել 2007 թվականին: Իր հայրենիքում՝ Իրանում, նա աշխատել է որպես ֆիլմերի թարգմանիչ: Երեւան ժամանելով՝ տարբեր դիսկո ակումբներում Մոհամմադը մենեջեր է եղել, ինչպես նաեւ զբաղվել է զբոսաշրջության կազմակերպմամբ՝ բացելով իր գրասենյակը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Մոհամմադը երեւանյան դիսկո ակումբներում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող Դիանայի, Մարգարիտայի, Նաիրայի, Թեհմինեի, Գոհարի, Մարիայի, Արմինեի հետ, պայմանավորվածություն ձեռք բերել, որ 5 հազար դրամ միջնորդավճարով նրանց ծանոթացնի պարսիկ հաճախորդների հետ:
Մոհամմադի այդ միջնորդային ծառայությունները 2007-ից սկսվել ու շարունակվել են մինչեւ 2013 թվականի սեպտեմբեր ամիսը. նա 5 հազար դրամ միջնորդավճարով կազմակերպել է հայ մարմնավաճառուհիների ու պարսիկ տղամարդկանց հանդիպումները:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ գույքային օգուտ ստանալով՝ Մոհամմադը նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն:
Դատարանում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր ճանաչեց”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: