18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարի հետ քննարկել է Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում  ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպում ունեցավ ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պետքարտուղարի` սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայանալիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձին, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող խնդիրներ:

ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին ներկայացրեց նաեւ հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը եւ ՀՀ դիրքորոշումն այդ հարցի շուրջ:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ