26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԽԽՎ-ում թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներով քաղաքական նոր խումբ ստեղծելու նախաձեռնությունը տապալվել է

ԵԽԽՎ-ում այսօր Բյուրոյի նիստին թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներով քաղաքական նոր խումբ ստեղծելու նախաձեռնությունը տապալվել է. հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նախաձեռնության հեղինակն իտալացի պատվիրակներից մեկն է եղել, կազմում մեծ մասամբ  ճնշող թուրքեր էին ու ադրբեջանցիներ, ինչպես նաեւ բոսնիացի Միլիցա Մարկովիչը: 

«Ուզում էին այդ խումբը ստեղծել ինչ-որ մարդկանց այդ տանիքի ներքո հավաքելու համար, սակայն Բյուրոյում 11 դեմ, 4 կողմ ձայնով այդ նախաձեռնությունը չընդունվեց»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Որոշումը չընդունելու պատճառը երկուսն էին, ըստ Արփինե Հովհաննիսյան. հուլիսի 1-ից է այդ խումբը ստեղծված համարվում, մինչդեռ այդ ժամանակ 17 անդամներն այլ քաղաքական խմբերի անդամ էին, բացի դրանից պարզվել է, որ նոր խմբի կանոնադրությունը արտատպված է. «ԱԼԴԵ-ի կանոնադրությունն է copy paste արված»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ