Ավելի լավ է՝ ազատեն դաշտը. քաղաքագետը՝ պարտված ընդդիմադիրներից
«Չեմ ուզում քֆուրով պատասխանել, թուրքերեն բառ կա «ս» տառով սկսվող, դա չեմ կիրառի: Նրանք պետք է դուրս գան քաղաքական դաշտից»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե որը պետք է լինի ընտրություններին պարտություն կրած ընդդիմադիրների անելիքն այս մի քանի տարվա ընթացքում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Մարդիկ հայտ ներկայացրին, ասացին՝ մենք ենք պայքարում, մտան դաշտ, հետո պայքար չտարան, և այս պարագայում քաղաքական դաշտն ազատելը պետք է լինի իրենց անելիքը»,-նկատեց նա:
Ըստ Ս. Գրիգորյանի՝ հնարավորություն կար սրել քաղաքական պայքարը, օրինակ՝ երբ մահացավ Հաց բերողը, սակայն փողոց նույնիսկ դուրս չեկան, միտինգ չարեցին: «Ձերբակալեցին Սամվել Բաբայանին, դուրս եկավ պաշտպանն, ասաց՝ չքաղաքականացնեք այդ հարցը: Ավելի լավ է՝ ազատեն դաշտը, փայլուն երիտասարդներ ունենք, բավական խելոք ծերեր ունենք, թող նրանք գան, իրենց գլխավոր ֆունկցիան դա պիտի լինի»,-եզրափակեց նա: