Ինչպես պայքարել «կրոկոդիլների» դեմ /տեսանյութ/
Երևանի ավագանու, «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ մայրաքաղաքը փոփոխությունների կարիք ունի, սկսած՝ կարմիր գծերից ու տեսախցիկներից:
«Երևանից մենք ունենք չորս տարածքային պատգամավոր ունենք: Իսկ դա նշանակում է՝ մենք մեծ շանսեր ունենք Երևանում: Ընտրողների գրեթե մեկ երրորդը երևանցի է. մենք, կրկնում եմ, ռեալ շանսեր ունենք», – նշեց Ալեն Սիմոնյանը:
Վերջինս շեշտեց՝ կան քաղաքական ուժեր, որոնք չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ իրենց հենքը փողն էր, իսկ «Ելք»-ը ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու համար փողը գործը չի դրել:
«Մեր դեմ պայքարում էին իշխանություններն ու փողը, բայց մենք Երևանում յոթանասուն հազար ձայն ենք հավաքել, մենք արդյունքի ենք հասել: Եթե Երևանցիները քվեարկեն, Երևանը կունենա ընդիմադիր քաղաքապետ՝ առանց ցնցումների: Կենտրոն ու Արաբկիր եք ասում: Ձեզ թվում է՝ մյուս տեղերում կրոկոդիլներ չկա՞ն», – նշեց բանախոսը:
Ըստ նրա՝ բոլոր վարչական շրջաններում էլ թեկնածուները կարող են բախվել դժվարությունների, միայն թե, հարկավոր է առանց ընկրկելու պայքարել ու շատ աշխատել: