Տգեղ կին չկա, երբ ասում են գեշ կին, գեղեցիկ կին…Աննա Դեմիրխանյան (տեսանյութ)
«Ես կարծում եմ, որ շատ բաներ արվում են, բայց մայրերը չգիտեն, միգուցե չգիտեն այն տեղերը, որոնք անվճար են: Գիտեմ նաև մայրեր, որ չեն կարողանում իրենց երեխային տանել դաշնամուրի, երգի, պարի, երբ կա տղանդ, երբ որ խմբակի արժեքը շատ չի, և կարծում եմ, որ պետք է ստեղծվեն հատուկ կառույցներ, որ տեղեկացնեն մայրերին»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Միսս Հայաստան Իրինա Թովմասյանը` պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում պետական աջակցությունն ուղղված մայրերին:
2016թ. առաջին Վիցցե միսիս Եվրոպա Աննա Դեմիրխանյանն էլ ասաց, որ միգուցե աջակցություն կա, սակայն տեղեկատվությունն է այդ մասին քիչ:
Իսկ կարծրատիպը, թե գեղեցիկ կինը խելացի չէ, ըստ գեղեցկուհիների, արդեն կոտրվել է:
Ինչ վերաբերում է նրան, որ անապահով ընտանիքների մայրերը մեծ թվով երեխաներ են ունենում, որոնց չեն կարողանում խնամել, ապա բանախոսների կարծիքն է, որ պետք է ունենալ այնքան երեխա, որքանին կարող են ապահովել իրենց հնարավորության սահմաններում:
Ասուլիսի ավարտին շնորհավորել բոլոր կանանց ապրիլի 7-ի առթիվ` Աննա Դեմիրխանյանն ասաց. «Տգեղ կին չկա, երբ ասում են գեշ կին, գեղեցիկ կին, ինձ համար նման բան չկա: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կին իրեն գեղեցիկ զգա, ազատվի բոլոր կարծրատիպերից և միշտ հիշի, որ գեղեցիկ է, կին է, մայր է, պիտի կյանք պարգևի, սիրի ու սիրվի»:
Առավել մանրամասն` տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=bhF6fqpu2w8&feature=youtu.be