ՀՀԿ-ի դռները բա՞ց են (տեսանյութ)
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը ապագա խորհրդարանում կոալիցիաների հետ կապված որևէ հարց չի քննարկել, քանի դեռ ԿԸՀ-ը վերջնականապես չի ամփոփել ընտրությունների արդյունքները: Այս մասին քիչ առաջ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ արդեն մյուս շաբաթ կքննարկեն հետագա քաղաքական զարգացումները:
«Մի բան, որ կարող եմ ասել՝ ՀՀԿ-ն իրավունք է ձեռք բերել ձևավորել նոր կառավարություն, միայանակ, թե կոալիցոն գործընկերների հետ, արդեն կքննարկենք»:
Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության համար դռներն արդյոք բաց են, և որտեղ են տեսնում Գագիկ Ծառուկյանին այդ համագործակցության դեպքում, Է. Շարմազանովը պատասխանեց. «Նախ քաղաքական ուժերը պետք է իրենց տեղերը տեսնեն այն չափով, որքանով հանրությունն իրենց ձայնը տվել է: Իրենք երկրորդ տեղն են գրավել, լավ է, վատ է, իմ դուրը գալիս է, չի գալիս, փաստը դա է: Համագործակցության վերաբերյալ պետք է նշեմ, որ մի բան է կոալիցիան, մի բան է համագործակցությունը: Բոլոր քաղաքական ուժերը, նոր Սահմանադրությամբ, կարգն այնպիսին է, որ համագործակցելու են, անխուսափելի է համագործակցությունը թե «Ծառուկյան» դաշինքի, թե «Ելքի» հետ, թե միգուցե արտախորհրդրանական ուժերի հետ: Համագործակցությունը չի սահմանափակվում միայն կոալիցիայով, բոլորիս նպատակը ավելի ուժեղ, անվտանգ Հայաստան ունենալն է անկախ նրանից ընդդիմություն ես, թե իշխանություն»:
https://www.youtube.com/watch?v=vMrzeXodiOU&feature=youtu.be