ՕՐՕ-ն ոչ միայն իր պարտության մեջ է մեղադրում «Ելքին» (տեսանյութ)
Քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ նոր պառլամենտի որակը սարսափելի է լինելու: «Այն ավելի վատն է լինելու, քան նախորդը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Իսկ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ այս պառլամենտն իր որակական կազմով, ինելեկտուալ առումով ավելի բարձր է, քան նախորդը:
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի վերաբերյալ շրջանառվող լուրերին, թե այն իշխանության պրոյեկտն է, ապա Ս. Սաֆարյանն ընդգծեց. «Ես թույլ չեմ տա ասել, որ «Ելքը» խորհրդարանում հայտնվեց ինչ-ինչ աջակցության շնորհիվ, ՕՐՕ-ին նյարդայնացրեց այն, որ «Ելքը» միանշանակ ընդունեց ընտրությունների արդյունքները, որովհետև իրենք սպասում էին հետընտրական զարգացումների, իսկ հիմա, երբ խորհրդարանում հայտնված միակ ուժը փակում է այդ դուռը, ստացվում է, որ ՕՐՕ-ն ոչ միայն իր պարտության մեջ է մեղադրում «Ելքին» , այլև հետընտրական զարգացումների չգնալու համար»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ նման հայտարարություն երեկ ասուլիսի ժամանակ արել էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը, իսկ «Ելքն» էլ պահանջել էր ապացույցներ ներկայացնել:
Մանրամասները` տեսանյութում: