«Ես ցավում եմ Հրանտ Բագրատյանի համար. նա պետք է լիներ ԱԺ-ում» /տեսանյութ/
«25 տարվա ընթացքում առաջին անգամ հրաշք քարոզչություն է տեղի ունեցել. ամեն մեկն ասաց այն, ինչ ունեցավ», ֊ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր֊Գուլանյանը։
Բանախոսը շեշտեց՝ իր համար անակնկալ չէին այդ արդյունքները:
Տեր-Գուլանյանին զարմացրել է ԵԼՔ դաշինքի արդյունքը: «ԵԼՔ֊ը միանգամայն ընդդիմադիր կուսակցություն է, և լավ է, որ խորհրդարանում ընդդիմադիր քաղաքական ուժ կա», շեշտեց բանախոսը:
Վերջինս շեշտեց՝ շատ կուզենար նորընտիր ԱԺ-ի կազմում տեսնել Հրանտ Բագրատյանին:
«Ես ցավում եմ Հրանտ Բագրատյանի համար. նա պետք է լիներ Ազգային ժողովում»։ Ինքը կուզեր նաև ՕՐՕ դաշինքին տեսնել օրենսդիրում, բայց դրա համար ժողովրդին չի մեղադրում. «Մարդիկ լսել են ծրագրերը, և ձայն են տվել։ Վարչապետ Կարեն Կարապետյանին հավատացին մարդիկ», – նշեց բանախոսը:
https://www.youtube.com/watch?v=4uqbUOoPHQw