«Թատրոն է, ուղղակի թատրոն, ձևական» (տեսանյութ)
Երևանի Արաբկիր համայնքում գտնվող 4/39 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Լուսինե Մայիլյանի խոսքով՝ ընտրություններն ընթացել են բավական ակտիվ, խախտումներ չեն եղել: «Առավոտյան ասացին, որ տեսախիցկներն չեն ֆիքսում, մենք մոտեցրինք մի քիչ»,-ասաց նա: Վերջինս հայտնեց, որ հետաքրքիր էր այն, որ 12 հոգուց ավել տեսողական խնդիրներով անձինք եկան:
Իսկ այս նույն ընտրատարածքում «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձը նշեց, որ զույգ-զույգ ընտրում էին, կային 50-60 տարեկան կանայք, որ կարող էին ինքնուրույն ընտրել, սակայն պահանջում էին, որ մեկն իրենց ուղեկցի:
«Հետո ծրարը 6 համարն ինչ-որ մեկին ցույց տալով դուրս էին գալիս, իբր 6 համարն արդեն ընտրել են, դրանից հետո կամերաները կարգավորեցին, ու դա էլ կարգավորվեց: Թատրոն, թատրոն, ուղղակի թատրոն էր, ձևական»,-ասաց նա: