Ես գնացի տուն. առաջին նախագահի մատնահետքն էլ նույնականացման սարքը չճանաչեց (տեսանյութ)
Երևանի թիվ 9/18 ընտրատարածքում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, ինչպես նախագահ Սարգսյանի դեպքում այդպես էլ Տեր-Պետրոսյանի, նույնականացման սարքը չճանաչեց մատնահետքը: «Ես գնացի տուն»,-կատակեց առաջին նախագահը:
Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց, ասաց. «Հանուն քաղաքացիական պարտքս կատարելու»: Հարցին, թե ինչու մատնահետքերը չի ճանաչվում, Լ. Տեր-Պետրոսյանը կատակեց. «Գյուղատնտեսական աշխատանքներից»: Նա նշեց, որ ընտրությունների ավարտին պարզ կլինի, թե ինչպես է աշխատել նոր տեխնիկան:
Հարցրին` կգնա՞ ինքը խորհրդարան. «Էնքան եմ մտել»,-ասաց:
Այլ հարցերի առաջին նախագահը չպատասխանեց: