Կտեսնենք Գագիկ Ծառուկյանի ու ՀՀԿ-ի սերտ համագործակցություն. Ն. Փաշինյան (տեսանյութ)
«Բացառվում է, որ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չունենա միայն այն պատճառով, որ մենք դրա համար մեր բաժին անելիքը չենք անում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որ ուժերի հետ են բացառում համագործակցությունը:
Նա շեշտեց, որ եթե տեսնեն հնարավորություն, որ առանց ՀՀԿ-ի հանարավոր է ձևավորել իշխանութուն, այդ հնարավորությունը լրջորեն կքննարկեն: «Մենք կոնկրետ ուժերի անուն չենք տվել ու չենք տալիս, մենք կանխատեսում ենք, որ այն ուժերը, որոնք ըստ կանխատեսումների կանցնեն խորհրդարան, կոալիցիա կկազմեն ՀՀԿ-ի հետ: Այդ ուժեն են ՀՀԿ-ը, «Ծառուկյան» դաշինքը և «Ելքը»»,-հայտարարեց Ն. Փաշինյանը, ապա հավելեց.
«Իսկ իմ կանխատեումն է, որ կտեսնենք Գագիկ Ծառուկյանի ու ՀՀԿ-ի սերտ համագործակցություն, դրա անունը կարող են դնել ոչ կոալիցիա, այլ քաղաքական համաձայնություն, ինչպես ՀՅԴ-ի դեպքում է»:
Հարցին, թե որտեղից իրեն վստահություն, որ «Ծառուկյան» դաշինքը համագործակցության մեջ է մտնելու ՀՀԿ- հետ, նա պատասխանեց. «Ես Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն եմ լսել, որ նա արել է»: