06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«2 հատ «Ավշար» են դնում սեղանին, որոշումը հաստատում» /տեսանյութ/

Լոռու մարզի Լեռնավան համայնքի բնակիչները ԱԺ պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանին դիմավորեցին գյուղի կենտրոնական հատվածում: Հենց սա էլ բնակիչների ամենացավոտ տեղն է: Լեռնավանցիները, որ հիմնականում վաստակում են արտագնա աշխատանքով, ՌԴում հիմնադրամ են ստեղծել՝ գյուղի կարիքներին ծառայեցնելու նպատակով: Գումարը հավաքագրել են, որպեսզի համայնքապետարանի շենք և ակումբ կառուցեն, որտեղ իրենց ժամանցը կարող են անցկացնել տարբեր տարիքի լեռնավանցիներ, բայց չեն կարողանում:

Տարածքը դեռ տարիներ առաջ ձևակերպվել է որպես արոտավայր և չնչին գումարով վաճառվել: Այստեղ այսօր ապօրինի շինություններ են կառուցված: Խնդրի լուծման նպատակով բնակիչները նաև իրավաբանի են դիմել, բայց նորություն դեռ չունեն: Հարցին, թե այդ ժամանակ ինչո՞վ էր զբաղվում համայնքի ավագանին, բնակիչներից մեկը պատասխանեց.

«Տո այ ցավդ տանեմ, Մարուքյան ջան, Կիրովականի ավագանաին ի՞նչ է անում, որ մերն ինչ անի: 2 հատ Ավշար են դնում սեղանին, որոշումը հաստատում, անցնում առաջ: Էս մեր նոր գյուղապետը մեր կողմից է, բայց իրա ձեռքին բան չկա, որ գործը գլուխ բերի: Հիմա քեզ ենք դիմում, որ կարեցար անես, հենց քեզ էլ կընտրենք»:

Էդմոն Մարուքյանը խնդրին լուծում տալ, իհարկե, չխոստացավ, բայց վստահեցրեց, որ պատգամավորական հարցում կուղարկի՝ խնդրին ավելի մոտիկից ծանոթանալու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ