«Ի՞նչ անեմ, հելնե՞մ, 10-րդ հարկից ինձ գցե՞մ … » (տեսանյութ)
«Որովհետև իմ ասած քաղաքականությունը, կոնցեպտը, մոդելը ապակենտրոնացում է ենթադրում, իսկ եթե ապակենտրոնացում լինի, լիքը հարուստ մարդ լինի, ո՞նց ենք վերահսկելու: Պատկերացրեք` հիմա ժողովուրդը աղքատ է, մի քանի հարուստներ կաշառում են, ասում են գնացեք, ընտրեք մեզ, իսկ հիմա պատկերացրեք բոլորն էլ հարուստ են, իշխանությունն էլ 3-4 տարին մեկ պիտի փոխվի»,-Henaran.am-ի հարցին, թե ըստ իրեն` ինչու իշխանությունն ականջալուր չի լինում իր առաջարկներին, ասաց «Ազատ դեմոկրաների» ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Նա կարծում է, որ իր առաջարկած ծրագիրն այս իշխանության օրոք, հնարավոր չէ, որ զարգանա: «Այս սիստեմը «Հանրապետական» իշխանությամբ, հնարավոր չէ, զարգանա, ինքը տեղով քաղաքական խոչընդոտ է: Իրենք հո չեն կտրի այն գերանը, որի վրա նստած են»,-նկատեց նա:
Հ. Բագրատյանն ընդգծեց, որ իրենց ծրագրով դեռևս կարող են փրկել կոլապցի մեջ հայտնված երկիրը:
Դիտարկմանը, թե մարդկանց մոտ վստահություն ու հավատ չկա, նա արձագանքեց. «Ի՞նչ անեմ, հելնե՞մ, 10-րդ հարկից ինձ գցե՞մ, մեռանք ասելով, 20 տարի է` ասում ենք, թե ինչպես պիտի արվի»: Նա հիշեցրեց, որ իր վարչապետ եղած ժամանակ` 90-ականներին, ինչ տնտեսական առաջընթաց է եղել, այն էլ երբ պատերազմ էր ընթանում:
Առավել մանրամասն` տեսանյութում: