08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հանրապետական իմ ախպերներ, ի՞նչն եք ուզում փոխել. Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Ելք» դաշինքն աշխատելու է իր հնարավորությունների սահմաններում խանգարել ընտրակաշառք բաժանելու գործընթացին. այսօր դաշինքի կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանի խոսքով՝ հետևելով ՀՀԿ-ի քարոզարշավին ու նախընտրական տեսահոլովակներին՝ տպավորություն է ստեղծվում, որ հնարապետականներն այս երկրում չեն ապրում։

«Տեսահոլովակում իրենց վարչապետը թմբուկ է նվագում, երիտասարդները հագնված են մոդայի վերջին խոսքով, իբրև այսօրվա Հայաստանը դա է։ Բայց եթե այսօրվա Հայաստանը դա է, հանրապետական իմ ախպերներ, ի՞նչն  եք այդ Հայաստանում ուզում փոխել։ Ձեր պատկերած Հայաստանն իրականությունից այնքան հեռու է, որքան ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ստեփան Դեմիրճյանի նախընտրական լուսանկարները՝ նրանց իրական տարիքի լուսանկարներից»,- համեմատական անցկացրեց պատգամավորության թեկնածուն։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ